Գործադիրը սահմանել է Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորման և վարման կարգը։
Ըստ հիմնավորման՝ ներկայում գոյություն չունի լաբորատոր ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռեեստր, որը կպարունակի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված և համապարփակ տեղեկատվություն՝ հասանելի շահագրգիռ կողմերին:
Ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ կազմակերպությունների տեղակայման, գործունեության տեսակների, լիցենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, արտակարգ իրավիճակներում Կազմակերպությունների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, բարելավելու կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։ Արդյունքում՝ կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան։