Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը, որը պաշտոնականացնում է Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը՝ հինգշաբթի հայտնել Է Bloomberg-ը:
«Իրանը և Օմանը պետք է մոբիլիզացնեն բոլոր ռեսուրսները՝ ապահովելու ինչպես անվտանգությունը, այնպես էլ նավագնացության առավել արդյունավետ կառավարումը»,- գործակալությանն ասել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեջադը։
«Սա կհանգեցնի ծախսերի, և ինքնին հասկանալի է, որ նրանք, ովքեր ցանկանում են օգուտ քաղել այս հոսքից, նույնպես ստիպված կլինեն իրենց մասնաբաժինը ներդնել»,- հավելել է նա։