Ընտրություններից առաջ Հայաստանում ակտիվացել է կրեմլամետ ապատեղեկատվական արշավը: «Եվրանյուզ»-ի անդրադարձում նշվում է, որ մայիսի սկզբին հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ: Ռուսական ծագման Մատրյոշկա, Սթորմ, բոտ-ցանցերը, կեղծ հաղորդագրություններ տարածելով, ակնհայտորեն փորձում են խաթարել վարչապետ Փաշինյանի դիրքերը: Կեղծ տեսանյութերից շատերում առաջ է քաշվում այն թեզը, թե, իբր, եվրոպամետ կարգախոսներով քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան