Թալինի Զարինջա գյուղի հողատարածքները ոռոգման ջրի բացակայության պատճառով անմշակ են մնացել, խմելու ջրի խնդիրն էլ վերջերս է լուծվել՝ մոտ 6 կմ երկարությամբ ջրագիծը շուտով շահագործման կհանձնվի: Առաջիկայում կընդլայնվի նաև գազամատակարարման ցանցը: Զարինջան նաև նոր կրթահամալիր կունենա՝ կառավարությունը 1,5 միլիարդ դրամ է հատկացրել: Սակայն գյուղում շարունակում է առաջնային մնալ նաև ճանապարհների բարեկարգման խնդիրը:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան