Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարի հետ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք կարևոր միջազգային միջոցառումներին, մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին և դրանց շրջանակներում համագործակցությանը։