ԿԸՀ-ի նիստի օրակարգում ներառված է եղել երկու հարց. հանձնաժողովը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներից ինքնաբացարկ ներկայացրած, մանդատից հրաժարված պատգամավորների թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչել մասին հարցը: Երկրորդ հարցով հրապարակվել է ընտրված պատգամավորներին գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Քաղաքացիական պայմանագիրը կունենա 64, Ուժեղ Հայաստանը 29 և Հայաստան դաշինքը՝ 12 մանդատ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան