Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հուլիսի 23-ին՝ հինգշաբթի, Մանիլայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Վաշինգտոնը դեռևս չի մերժել Անքորիջում արած իր առաջարկները։
«Առնվազն առայժմ մեզ ամերիկացի գործընկերները չեն մերժել իրենց իսկ առաջարկները, որոնք բոլորին արդեն լավ հայտնի են, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հնարավորության վերաբերյալ Լավրովը նշել է. «Ինչ վերաբերում է կարգավորման մոտենալու մասին նախագահ Թրամփի կանխատեսմանը, ես վաղը Մարկո Ռուբիոյից կհետաքրքրվեմ»:
Լավրովի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Ուկրաինան կլինի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։
Ռուբիոն համոզված է, որ միայն ԱՄՆ-ն կարող է օգնել լուծելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, և Վաշինգտոնը ձգտում է կառուցողական դեր խաղալ այս գործում։