Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամայել է, որ երկրում գրեթե մինչև զենքի ստացման աստիճանի հարստացված ուրանը չտարվի արտասահման՝ հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական երկու բարձրաստիճան աղբյուրի։
«Գերագույն առաջնորդի հրահանգը և իշխանության ներսում առկա կոնսենսուսն այն է, որ հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը։
Իրանցի պաշտոնյաները կարծում են, որ նյութն արտերկիր ուղարկելը երկիրն ավելի խոցելի կդարձնի ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետագա հարձակումների համար:
Թեհրանն այժմ պատրաստում է պատասխան ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստին, որը «որոշակիորեն նեղացրել է «բացը»՝ հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետ Ասիմ Մունիրի՝ Թեհրան կատարած այցը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է նաև մնացած տարաձայնությունների հարցը լուծելու և փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ընդունումն առաջ մղելու ջանքերի հետ։