ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում կոռուպցիոն դրսևորումներին և կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով վարույթներին: Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ չէ, և կոռուպցիոն հանցագործություններով անազատության մեջ եղել են նաև իշխանության ներկայացուցիչներ:
«Ես չեմ ասի, որ այսօր կոռուպցիա չկա:
Չկա ապօրինի ծագում ունեցող գույքով անցնող գեթ մեկ պաշտոնյա, որի գույքը դրել են կալանքի տակ, և որը դեռ իր սեփականությունը չի: Ապօրինին այն դեպքում է, երբ որ գնում-ասում են՝ դու ստացել ես 400 հազար դրամ աշխատավարձ, չունես հիփոթեք, չունես որևէ կողմնակի այլ եկամուտ և չէիր էլ կարող ունենալ, որտեղի՞ց քեզ այս սեփականությունը:
Այս պահին անցնող, երբ որ թվարկվում է պայմանական Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի մեծ թիվը, կամ մյուս անձանց դեպքում տակը չկա այդ հիմնավորումը՝ որտեղից այդ գումարը»,- նշել է նա: