Քրդական «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) զորքերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի լուծարման և սիրիական բանակին ինտեգրվելու մասին, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։
«Մենք բացում ենք խաղաղության, կայունության և վերակառուցման գլուխ Սիրիայի պատմության մեջ և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք SDF-ի գոյության ավարտի մասին որպես անկախ ռազմական ուժ», - հայտարարել է քրդերի առաջնորդը՝ ելույթ ունենալով Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո տեզի ունեցած մամուլի ասուլիսում։
Աբդին նաև նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար վարչակազմը կդառնա պետական ապարատի մաս։