ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է կայուն: Այսօր Հայաստանի Հանրապետության՝ դրամով պետական պարտատոմսերը միջագային ներդրողները գալիս-առնում են: Նման բան ե՞րբ է եղել վերջին անգամ ընդհանրապես: Այդ մասին եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական պարտքի մասին ընդդիմության ելույթներին:
«Որ Հյուսիս-հարավը կառուցվել է, մեր պարտքի թիվն աճել է, նրանք, այդ թվում՝ խմբակցության ղեկավարի հայրիկի ժամանակ ստորագրել են, պարտքը ստանձնել են, Հյուսիս-հարավից ոչ մի գործ չեն արել: Արել են Արտաշատի հայտնի կտորը, որը դարձել է միջազգային արբիտրաժ, ինչքան ալան-թալան... էդ պարտքը կախած է եղել, գործն արված չի եղել, և ՀՀ-ն տուգանքներ վճարելիս է եղել, վարկը ստորագրել է, գործը չի արել:
Հիմա Երևան-Գյումրին պատրաստ է, այդ պարտքը սկսում է արտահայտվել: Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է, իրենց ժամանակվա ստորագրած վարկային պայմանագրերն են, և այդ պարտքը սկսում է արտահայտվել»,- ասաց նա: