Դատախազությունը Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո: Նա այսօր Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց:
Նաև խուզարկություն է իրականացվել Լևոն Քոչարյանի բնակարանում: Երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ հարուցvել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափի փողերի լվացում հոդվածներով:
Նույն քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև 3-րդ նախագահին, Սերժ Սարգսյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ: Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջվում է բռնագանձել 22 անշարժ գույք, 13 իրավաբական անձանցում մասնակցություն, միայն գումարային պահանջը կազմում է 19 մլրդ 561 մլն դրամ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։