Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

ԼԼուսինե Մուրադյան

Երեկ հայտնի հանգամանքների բերումով քննարկումը մի տեսակ կիսատ ստացվեց, և ես ուզում եմ ընդունել իմ մեղքը. ըստ ամենայնի, տարիքն իրենն ասում է, և ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ: Այդ մասին եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Երեկ ես ընդամենը ուզում էի ասել, խնդրում եմ՝ այս մեկը բաշխեք, էլի (դիմում է ընդդիմությանը-խմբ.), որ, հաշվի առնելով ընդդիմության զգայունությունները, չեմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան,- ասաց Փաշինյանը, որից հետո ընդդիմադիրները, ի նշան բողոքի, կրկին հարվածեցին սեղանին, ապա շարունակեց.- Այսինքն՝ ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում: Այս մարդիկ թողեցին, նեղացան, գնացին... Բայց ես իրենց չեմ մեղադրում, ես, ըստ ամենայնի, իմ միտքը լավ չձևակերպեցի:

Անկեղծ ասեմ, Ռուբեն Ռուբինյանը վկա. այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ՝ Գարեգին Բ, մեկ էլ ասում եմ՝ կարող է ՔՊ-ն սկսի, («...և վստահաբար կսկսի,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը – խմբ.), ուզում էի ասել՝ «Գարեգին Բ» («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ ի նշան բողոքի, հարվածեցին սեղաններին-խմբ.) կամ ուրիշ, այլ ձևակերպումներ, որ ասեի՝ հարգելի՛ ընդդիմություն, որպես կարմիր գորգ՝ այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ, վերադարձե՛ք խորհրդարան: Էլ չթողեցին, որ ասեմ, դա էլ չթողեցին, որ ասեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխանությունը լեգիտիմ չէ, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և հեղափոխություն անել, եթե համաձայն չէ գործող իշխանության հետ, կամ եթե լեգիտիմ չէ:

«Լեգիտիմության խնդիր այս մարդիկ ունեն, իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են՝ տնվոր են՝ գործուղված ինչ-որ միսիայի համար: Իրադարձությունն արագ է զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անեն, չեն կողմնորոշվում, գնում են-գալիս են: Բայց սա իրենց պրոբլեմը չէ, մեր պրոբլեմն է, սա ՀՀ պրոբլեմն է: Կարծում եմ՝ սա է ընտրությունը՝ կա՛մ մանդատները վայր դրեք և զվաղվեք հեղափոխությամբ, կա՛մ եկե՞լ եք, նստե՛ք, աշխատե՛ք: Չեմ կարծում՝ ամեն բառի վրա նեղանալ-գնալն ուժեղության նշան է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ օգոստոսի 24-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին դիմեցին ավազանի անունով, ինչը ընդդիմադիր պատգամավորների բողոքի պատճառ դարձավ։ Նրանք, ի նշան բողոքի, հարվածեցին սեղաններին, ապա լքեցին դահլիճը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իշխանության «մեծագույն ցանկությունն է», որպեսզի «լիարժեք և լիաթոք» հնարավորություն լինի Գարեգին Բ-ին դիմելու «Ամենայն Հայոց Կաթողիկոս» անվամբ։

Ռուսաստանը ոչ մի դիմում չի ստացել TRIPP ծրագրին մասնակցելու վերաբերյալ. Լավրով. «Հարևաններ»

Ռուսաստանը ոչ մի դիմում չի ստացել TRIPP ծրագրին մասնակցելու վերաբերյալ. Լավրով. «Հարևաններ»

Չեմ գտել աշխարհում գեթ 1 երկիր, որն իր գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես ՀՀ-ն. Մաթևոսյանը՝ COP17-ի բյուջեի մասին

Չեմ գտել աշխարհում գեթ 1 երկիր, որն իր գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես ՀՀ-ն. Մաթևոսյանը՝ COP17-ի բյուջեի մասին

Բացի COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ. Մաթևոսյան

Բացի COP օրակարգի կետերից՝ Հայաստանն ունի 4 առաջարկություն՝ որպես նախագահության հատուկ առաջարկություններ. Մաթևոսյան

Կրկնակի փորձաքննություն է իրականացվում, փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ. Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

Կրկնակի փորձաքննություն է իրականացվում, փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ. Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են կառույցի շուրջ. Միրզոյան

ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են կառույցի շուրջ. Միրզոյան

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. Ավանեսյան

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. Ավանեսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում