Օգոստոսի 25-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան, Երիտասարդական, Արևելյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Չարենցի, Պռոշյան, Խանջյան, Տերյան, Իսահակյան, Գ.Նժդեհի, Մ.Գորկու, Միլիոնի, Մայակովսկու, Խորենացու, Անտառային, Զ.Անդրանիկի, Սպարապետի, Ս.Նշանի, Սայաթ-Նովայի, Թելմանի, Աբովյան, Գետափնյա, Թումանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։