Խորհրդարանում Կառավարության հնգամյա ծրագրի ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ իրավապահների գործողություններին, հիշեցրել է, որ այդ հրահանգը ԱԺ-ում չէ, որ տվել է, այլ Հանրապետության հրապարակում, դեռ հունիսի 5-ին: Նա հարց է տվել. 8 տարի է` վարչապետ է, ինչո՞ւ հող չունի Կասկադում, հանգստյան տուն Սևանի ափին, ինչո՞ւ չունի հյուրանոց կամ 1 մլրդ 740 մլն դրամ: «Այդ սեփականությունն ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանինն ու մյուսներինը. որովհետև ում ուզեցել են, առել են, ում ուզեցել են, ծախել են»,- ասել է վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ պետությունը ՀՀ ժողովրդի իշխանության ներքո է և պարտավոր է կատարել ժողովրդի կամքը:- Աննա
Հեղինակ՝ Աննա Զախարյան