Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը, որն անցկացվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Այս մասին հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն գեղասահորդներ Իզաբելա Եսայանը, Ալբերտ Ղարիբյանը, ինչպես նաև Քրիստինա Դոբրոսերդովա / Յարոսլավ Նեչաև պարային զույգը։