Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր