Կառավարությունը հրաժարվել է գույքերի օտարման, գրավադրման դեպքերում նախապատվության իրավունքներից: Ըստ այդմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հնարավորություն կստանա օտարել գույքն առանց իրավական խոչընդոտների՝ նախապես ստանալով Կառավարության համաձայնությունը։
Մյուս որոշումներով գործադիրը ավելի քան 401 մլն դրամ է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար:
Փոփոխություններ են կատարվել նաև Հանրակրթության պետական չափորոշչում՝ դպրոցներում նվազեցնելով բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: