«Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը
ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողի՝ ինքնաբացարկը չի կարող ազդել խորհրդարանի ընտրությանը կուսակցության մասնակցության վրա: «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է:
Հիշեցնենք՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակում 87 թեկնածու կար: