«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին՝ կեսօրից հետո, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: