Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են առաջ եկած խնդիրները և լուծում գտնում՝ հայտարարել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ Ստամբուլում հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ, շփումներ՝ նաև Վալենտինա Մատվիենկոյի հետ: Թուրքիա ԱԺ նախագահի այցի նպատակը՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելն է:
Հայ-թուրքական սահմանի բացման գործընթացին է անդրադարձել Ռուբեն Ռուբինյանը, նշել՝ Հայաստանը սպասում է պայմանավորվածության իրագործմանը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։