Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և որակը այսուհետև հստակ երաշխավորված կլինեն:
Անհրաժեշտ կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից: Ըստ այդմ՝ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, որոնցում տասը տոկոս են կազմում նախորդ 2 տարում հաստատված, բայց չմեկնարկած սուբվենցիոն ծրագրերը։
Փոփոխությունների անհրաժեշտություն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նկատել են մարզային այցերի՝ բնակիչների, շինարարների հետ զրույցների ընթացքում:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան