Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատում, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղում և Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացում. Գերմանիայի Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում այս արդյունքներին միտված ջանքերով են բացատրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու որոշումը:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ վարչապետն անդրադարձել է խաղաղության հաստատման կարևորությանը, երախտագիտություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Շեշտել է՝ չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան