Ներքին գործերի նախարարությունից հայտնում են՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները․
-Դիլիջանի բաժին
-Իջևանի բաժին
-Եղեգնաձորի բաժին
-Վայքի բաժին
-Մեղրիի բաժին
-Գորիսի բաժին
-Գյումրի 1 բաժին
-Արթիկի բաժին
-Հրազդանի բաժին
-Կոտայքի բաժին
-Աշտարակի բաժին
-Տաշիրի բաժին
-Վանաձոր 3 բաժին
-Մարտունու բաժին
-Գավառի բաժին
-Արմավիրի բաժին
-Բաղրամյանի բաժին
-Վաղարշապատի բաժին
«Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։
Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել elections.mia.gov.am կայք և ընտրել «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։
Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»,-հայտնում են նախարարությունից։