Խորհրդարանը քննարկել է ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:
Ընդդիմադիրները պնդել են, թե հանձնաժողովը ընդդիմադիր ուժին զրկել է մանդատից, վիրավորանքներ ու մեղադրանքներ հնչեցրել նախագահի հասցերին: Վահագն Հովակիմյանը արձագանքել է՝ հանձնաժողովը որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել, իր իրավական դիրքորոշումը արտահայտել է հունիսի 14 որոշմամբ, իսկ ՍԴ որոշմամբ` հանգուցալուծվել է ընտրության արդյունքների վիճարկումը:
Մեծամասնությունը ընդդիմադիր ուժերին հիշեցրել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված հարյուրավոր քրեական գործերի մասին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։