«Խաղաղության հասնելու մեր պատկերացումը մտածողության փոփոխությունն է»,- նշել է վարչապետը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող « Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում:
Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը, անվտանգության երկրորդ շերտը փոխկապվածությունն է, հավելել է Նիկոլ Փաշինյանը, այդ առումով ընդգծել TRIPP նախագծի և տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը: Հաստատված խաղաղության համար պետության ղեկավարը լրջագույն մարտահրավեր է համարել՝ մասնավորապես Արևմտյան Ադրբեջանի խոսույթը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։