Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են, և այդ շերտերում բազմաթիվ խնդիրներ կան, օրվա ճեպազրույցում նշել է վարչապետը, հիշեցրել, որ Բիշքեկում Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել են գույքագրել երկկողմ հարաբերությունները: Ռուսական սահմանափակումների ֆոնին արտահանման գահավիժման մասին դիտարկմանը Նիկոլ Փաշինյանը պատասխանել է թվերով՝ նկատելով, որ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6 տոկոս:
«Չենք գահավիժելու, չկա ռուսական շուկայի սահմանափակումների հաշվարկ, կա Հայաստանի տնտեսական աճը շարունակելու հաշվարկ»,- հայտարարել է վարչապետը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։