Եկող տարվանից պաշտոնյաները կվարձատրվեն կատարողականի հիման վրա. նախագծին հավանություն է տվել կառավարությունը: Վարչապետի գնահատականով՝ սա ամենաբարդ, մյուս կողմից՝ ամենակարևոր բարեփոխումներից մեկն է: Նպատակն է ուժեղացնել պետական համակարգը: Հաջորդ ուղղությունը պետք է լինի պաշտոնյաների բարեվարքության կանոնների ճշգրտումը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «Եթե որևէ մեկի համար ամոթ է սովորելը, ուրեմն թող չաշխատի պետական համակարգում»:
Այլ որոշումներով կընդլայնվի սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը: Վճարած եկամտահարկից քաղաքացիները կարող են հատկացումներ անել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, կուսակցություններին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: