Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ, քննարկել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ կենտրոնանալով հուլիսին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա, այդ թվում՝ մշակութային լիարժեք երկխոսության վերսկսման և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ։ Ընդգծվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտման կարևորությունը։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: