Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը, որով Փարիզը հորդորում է ուշադիր լինել Ադրբեջան այցերի հարցում՝ նախազգուշացնելով, որ այնտեղ բարձր է կամայական կալանավորման և անարդար դատավարության ռիսկը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ սա փորձ է՝ միջամտել երկրի դատական համակարգին։ Զուգահեռ, Այխան Հաջիզադեն մեղադրել է Ֆրանսիային՝ միջազգային իրավունքի խախտումների, մարդու իրավունքների սահմանափակումների և ռասիզմի համար։
Հաջիզադեն կոչ է արել ֆրանսիական կողմին՝ զերծ մնալ Ադրբեջանի դեմ, իր ձևակերպմամբ, անհիմն և կողմնակալ մեղադրանքներ հնչեցնելուց, հարգել երկրի ինքնիշխանությունը և վերջ տալ երկկողմ հարաբերություններին վնասող մոտեցումներից։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան