Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայի Օրադյա քաղաքում սկսվել է բույսերի կրկնակի ծաղկում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Ծաղկում են շագանակենիները, յասամանները, մագնոլիաները, ճապոնական բալենիները և այլ բույսեր»,- ասվում է գրառման մեջ։