Բարեգործության անվան տակ նախկինում ընտրակաշառք բաժանելու դեպքերն են հիշել խորհրդարանում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկմանը։
Պատգամավորները տարբեր գնահատականներ են հնչեցրել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի և հաջորդող իրադարձությունների առնչությամբ։ Ի պատասխան ընդդիմության մեղադրանքների, թե ընտրությունների ազատ ընթացքը չի ապահովվել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը հաղթել է միլիոնավոր դոլարներին, արտաքին մեծ ռեսուրսներին: Եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահը հայտարարել է՝ ընտրությունների ընթացքում առաջացած բոլոր թերություններն արագորեն շտկվել են, միաժամանակ ընդունելով, որ գործող օրենսդրությունը բարելավումների կարիք ունի։
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան