Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վարդենիսի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը:
«Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել»,- նշել է վարչապետը և շեշտել, որ հիմա ունենք այդպիսի դպրոց:
Երկրի ղեկավարը նաև շնորհավորել է Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը և նշել, որ անկախությունը այնպիսին է, ինչպիսին այն կերտում ենք:
«Մեր խնդիրն է ամեն տարի մեր անկախությունը, պետությունը, միջավայրն ու դպրոցը դարձնել ավելի լավը, մրցունակ ու գրավիչ»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը Շատջրեքում մասնակցել է նաև Փռի փառատոնին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան