Պետության կառավարմանն անցած «Արարատցեմենտն» աշխատել է գերարդյունավետ:
Թվերն են փաստում, որ նախկինում երբեք գործարանն այդքան արտադրանք չի տվել, որքան այս տարվա օգոստոսին:
Ժամանակավոր կառավարման կարճ ժամանակահատվածում արդեն էական խնդիրներ են հայտնաբերվել: Գործարանում չեն կատարվել պարտադիր ներդրումներ, որ անհրաժեշտ են արտադրողականությունը երաշխավորելու համար: Չեն կատարվել անգամ վերանորոգման աշխատանքներ:
Ինչպես ուսումնասիրությունն է արձանագրել, Խորհրդային Միությունից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են, որոնցով հետևում են աշխատակիցներին:
Պարզվել է, որ եղել են ստվերային գործարքներ, իսկ պահեստավորված կլինկերի ահռելի պաշարն անհետացել է: Գործարանում չկան անգամ տարրական կենցաղային պայմաններ:
Փաստերը՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։