Ի՞նչ հայտարարի կգան Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Մոսկվայրում սպասվող հանդիպմանը: Երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, և, ըստ Բիշքեկում պայմանավորվածության, դրանք կգույքագրվեն մինչև հանդիպումը:
Ի՞նչ լուծումներ կարող է առաջարկել Հայաստանը Ռուսաստանին. Երևան-Մոսկվա քննարկումներին ընդառաջ փորձագետներն իրենց դիտարկումներն ունեն:
Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների արձագանքը համարում են տնտեսության դիվերսիֆիկացումը: Ռուսական կառավարման հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հարցում խնդրի լուծումը հնարավոր են համարում թե՛ իրավական, թե՛ քաղաքական ճանապարհով:
Պայմանագրային պարտավորություններով՝ Հայաստանն իրավունք ունի, փոխհատուցելով ռուսական կողմին, հետ վերցնել կոնցեսիոն կառավարումը, բացի այդ, հարցը միջազգային արբիտրաժային դատարանում վիճարկելու դեպքում ռուսական կողմը չունի ճնշման որևէ հնարավորություն այդ կառույցի վրա:
Փորձագետները նկատում են՝ եթե Ռուսաստանը կոնցեսիան վաճառի երրորդ կողմին, այդ դեպքում Հայաստանն ընդհանրապես չի միջամտի, բայց ամեն դեպքում Մոսկվան չի հրաժարվելու իր պնդումներից, փորձելով Հայաստանին վերադարձնել իր ազդեցության տիրույթ, կանխատեսում են փորձագետները, ընդգծում՝ Հայաստան-Ռուսաստան առողջ հարաբերությունների հիմք կարող են լինել այլընտրանքը, բազմավեկտոր քաղաքականությունը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան