ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP) իրականացման թիմը արժանացել է Project Commitment Award մրցանակին։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։
Մրցանակը շնորհել է Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 2026 թ․ ապրիլի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացված Երկրի գործառնությունների վերանայման և ծրագրավորման առաքելության (CORPM) ամփոփիչ հանդիպման շրջանակում։
«Այս գնահատանքը թիմի հետևողական, նվիրված աշխատանքի և ծրագրի սահուն ու արդյունավետ իրականացման լավագույն ապացույցն է»,- նշված է հաղորդագրությունում։