Ապրիլի 13-14-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել է 134 հանցագործություն։
Մասնավորապես, բացահայտվել է՝
56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
5 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
4 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման,
2 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, դատական ակտը չկատարելու, հարկերից խուսափելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։