Գյումրու ավագանու 4 խմբակցություններն այսօր ավագանու 18 անդամով նիստ են գումարել, նոր կանոնակարգ հաստատել, ըստ որի՝ նախատեսվում է 30 րոպե հատկացնել օրակարգից դուրս հարցերի, ևս 30 րոպե՝ ավագանի-բաժնի պետեր հարցուպատասխանի համար: Քննարկման առարկա է դարձել ճանապարհների վիճակը, նախատեսվող սուբվենցիոն ծրագրերը:
«Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ չի մասնակցել նիստին: Ավելի վաղ հայտարարել էին, որ 4 ուժերը ձախողել են Գյումրու կառավարումը և պետք է հեռանան:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան