ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․ «Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին։ Սիրում եմ բոլորիդ»։
Վարչապետը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել՝ մեկ անգամ ևս ցույց տալով, թե իրականացված առևտրի դիմաց տրամադրվող կտրոններից ո՛ր մեկն է ՀԴՄ-ն, և հորդորել անպայման չմոռանալ ու վերցնել այն։