Եմենի հութիները զգուշացրել են բոլոր ավիաընկերություններին հրաժարվել Սաուդյան Արաբիայի օդային տարածքի օգտագործումից, քանի դեռ չի վերացվել Սանաայի միջազգային օդանավակայանի շրջափակումը:
«Լուրջ վերաբերվեք մեր նախազգուշացումներին»,- ասված է շարժման հայտարարության մեջ։
Նախորդ օրը հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանաայի օդանավակայանին հարվածելու համար՝ պնդելով, որ հարձակումը նպատակ ուներ խոչընդոտելու իրանական ինքնաթիռի վայրէջքը։