Հայաստանի տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք, որի կադաստրային արժեքը 12 միլիոն 870 հազար դրամ է։ Ըստ գլխավոր դատախազության, օրենքի խախտմամբ կազմակերպված մրցույթի հաղթող էր ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը: Ծառուկյանի փեսան ցանկություն է հայտնել, որ վաղաժամկետ լուծվի հողատարածքի վարձակալության պայմանագիրը: