ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մինչև իր նախագահական ժամկետի ավարտը: Այդ մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Թրամփի նախագահական ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունվարին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ կլինի մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Կարծում եմ՝ նա պատրաստ է համաձայնության գալ։ Եվ շուտով»,- ասել է նա Fox News-ին։