Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն այցելել է Վրաստան, նրան ընդունել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:
Բանակցությունների գլխավոր թեման եղե է Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային ուղիների զարգացումը, ներառյալ՝ Միջին միջանցքը և Անակլիա խորջրյա նավահանգիստը:
Կավելաշվիլին Թուրքմենստանի ղեկավարի այցն անվանել է կարևոր հանգրվան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ամրապնդման վկայություն:
Բերդիմուհամեդովին կընդունի նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն: