Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը՝ բացառությամբ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների:
Հուլիսի 14-ին Ռադան պաշտոնանկ էր արել վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին և Ուկրաինայի ամբողջ կառավարությանը: Ուկրաինայի նոր վարչապետը Սերգեյ Կորեցկին է:
Պաշտոնանկ եղած նախարարներից է պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆեդորովը կմնա իր թիմում, սակայն թե կոնկրետ ինչ կարգավիճակով, կհայտարարվի ավելի ուշ: