Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինին։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում: Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։
Բայրամովը և Գալուզինն ընդգծել են փոխայցելությունների և շփումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրության հարցերի և համատեղ գործակցության հեռանկարների շուրջ։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան