Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Մրցումային առաջին օրը գրանցվել են հետևյալ արդյունքները.
Առաջին տարիքային խումբ՝
Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց – Արենիի միջնակարգ դպրոց՝ 18:25
Երկրորդ տարիքային խումբ՝
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց – Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց՝ 16:82
Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Արփիի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց՝ 41:20
Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց – Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց՝ 34:60
Ջրվեժի միջնակարգ դպրոց – Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց՝ 20:87
Վաղը՝ ապրիլի 15-ին կկայանան հետևյալ հանդիպումները.
Ժամը՝ 12:00 - Արարատի թիվ 4 հիմնական դպրոց - Կապանի թիվ 13 հիմնական դպրոց (1-ին տարիքային խումբ)
Ժամը` 13:00 - Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Նոյեմբերյանի վարժարան (1-ին տարիքային խումբ)
Ժամը` 14:00 - Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց – Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց (2-րդ տարիքային խումբ)
Ժամը` 15:00 - Գավառի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց - Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը: 2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ: