Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է բարեգործության արգելքի խախտման դեպքեր, հրապարակել նաև ձայնագրություն: Քրվարույթով կա ևս մեկ ձերբակալված: Կոմիտեից «Լուրեր»-ին հայտնել են, որ Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան: