Խարդախության սխեման, որի զոհ է դարձել 70-ամյա Սվետլանա Նալբանդյանը՝ նոր երևույթ չէ: WhatsApp-ով ԱԱԾ-ի, Կենտրոնական բանկի և Ներքին գործերի նախարարության անունից կեղծ զանգերով դեռևս ամիսներ առաջ են սկսել մարդկանց թիրախավորել՝ հափշտակելով մեծ գումարներ: Տիկին Սվետլանան, սակայն, կորցրել է ոչ միայն 30.000 դոլար, այլև բնակարանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան