Ապրիլի 14-ին՝ ժամը 14։17-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թափվել են մոտ 6 խմ տարբեր տրամաչափի քարեր։
Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։