2025-ին 2024-ի համեմատությամբ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88 տոկոսով: Մասնավորապես՝ 2024-ի հունվար-դեկտեմբերին եղել են 1 մլրդ 185 մլն դոլար, իսկ 2025-ին աճել են 88 տոկոսով՝ դառնալով 2 մլրդ 228 մլն դոլար: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին, թե օտարերկրյա ինչպիսի ներդրումներ կան Հայաստանում, և թե որ ուղղություններով են այդ ներդրումները:
«Ուղղակի ներդրումների մասով նշեմ, որ 2024-ին եղել է 131,6 մլն դոլար, 2025-ին աճել է 360 տոկոսով կամ մոտավորապես 4,6 անգամ՝ դառնալով 605,1 մլն դոլար: Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մոլդովան, և այդպես շարունակվում է ցանկը:
Պորտֆելային ներդրումները 106 մլն դոլար են եղել, դարձել են մոտավորապես 565 մլն դոլար»,- ասաց նա: